Լրահոս
Օրվա լրահոսը

Ծառերը չե՞ն տուժել

Նոյեմբեր 14,2009 00:00

«Առավոտ» օրաթերթի 12.11.09թ. համարում «Քաղաքապետը ծառերին տեր չկանգնեց» հոդվածի առնչությամբ երեկ Երեւանի քաղաքապետարանից պարզաբանեցին, որ իրենց բնապահպանության վարչության կողմից փաստի առնչությամբ ուսումնասիրություն է կատարվել, որի արդյունքում պարզվել է, որ շինարարությունը իրականացվում է «Ղահրամանյան եղբայրներ» ընկերության կողմից, որոնք ունեն կառուցապատման հետ կապված բոլոր իրավական փաստաթղթերը։ Ըստ քաղաքապետարանի լրատվական ծառայության, շինարարության նախագիծը կազմվել է համաձայն քաղաքապետարանի կողմից տրված ճարտարապետահատակագծային առաջադրանքի, որտեղ հստակ նշված է՝ կառուցապատման արդյունքում բացառել որեւէ ծառահատում: Նրանք հավաստիացնում են, որ հիմքի համար փորված փոսի տարածքում ծառեր չեն եղել, իսկ նախագծով նախատեսված է օբյեկտի շինարարությունը իրականացնել՝ շրջանցելով գոյություն ունեցող ծառերը։
Հիշեցնենք, որ այդ հոդվածում անդրադարձել էինք Կոմիտասի 26 շենքի հարեւանությամբ ընթացող շինարարությանը, որի արդյունքում մի քանի ծառեր տուժել էին: Մեր խմբագրությունում առկա են լուսանկարներ, որտեղ երեւում է, որ շինհրապարակում մատղաշ ճյուղեր են թափված:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել