Լրահոս
Օրվա լրահոսը

ԻՆՉՊԻՍԻ՞Ն ԵՔ ԿՈԼԵԿՏԻՎՈՒՄ

Նոյեմբեր 13,2009 00:00

Ուզում եք իմանալ՝ ինչպիսի՞ ղեկավար եք: Լրացրեք այս թեստը, տրված հարցերին պատասխանելով՝ «այո» կամ «ոչ»:
1. Նոր պաշտոն ստանձնելիս երկա՞ր ժամանակ էիք նախապատվություն տալիս ձեր կողմից ղեկավարվող նախկին բաժանմունքին (այո- 0, ոչ- 1):
2. Դուք դժվարությա՞մբ եք հրաժարվել կառավարման այն մեթոդներից, որոնք կիրառել եք նախկինում՝ ձեր պաշտոնավարման ընթացքում (այո- 0, ոչ- 1):
3. Սիրո՞վ եք կատարում լուծման ոչ տիպական կառուցվածք ունեցող կառավարման առաջադրանքներ (այո- 1, ոչ- 0):
4. Ձգտում եք ընտրել ղեկավարման ունիվերսալ ոճ, որը համապատասխանում է գրեթե բոլոր իրավիճակների՞ն (այո- 0, ոչ- 2):
5. Ցանկանո՞ւմ եք «ջարդել» կառավարման այն ստերեոտիպերը, որոնք իշխում են ձեր բաժանմունքում (այո- 1, ոչ- 0):
6. Նոր կադրեր ընտրելիս հեշտությա՞մբ եք դուրս գալիս անձնական համակրանքի կամ հակակրանքի սահմաններից (այո- 1, ոչ- 0):
7. Համաձա՞յն եք այն փաստին, որ ղեկավարման ունիվերսալ ոճ գոյություն չունի (այո- 1, ոչ- 0):
8. Ինչ եք կարծում՝ ավելի հեշտ է կոնֆլիկտները հարթել բարձր ղեկավարությա՞ն, թե՞ ենթակաների հետ (այո- 0, ոչ- 2):
9. Կարողանո՞ւմ եք ճիշտ գնահատել ձեր ենթականերին՝ նրանց դասակարգելով ուժեղների եւ թույլերի (այո- 2, ոչ- 0):
10. Հաճա՞խ եք ճշգրիտ տպավորություններ հայտնում ձեզ քիչ ծանոթ մարդու կառավարման որակների մասին (այո- 1, ոչ- 0):
11. Ձեր կառավարման անհաջողությունները հաճա՞խ եք բացատրում օբյեկտիվ անբարենպաստ գործոններով (այո- 0, ոչ- 2):
12. Դուք երբեւէ  զգո՞ւմ եք, որ արդյունավետ աշխատանքի համար ժամանակը սուղ է (այո- 0, ոչ- 1):
13. Ինչ եք կարծում, եթե հնարավորություն ունենայիք ավելի հաճախ լինել անհրաժեշտ օբյեկտներում, ձեր ղեկավարման արդյունավետությունը նկատելիորեն կբարձրանա՞ր (այո- 0, ոչ- 2)։
14. Ձեր ընդունակ աշխատողներին ավելի բարդ հանձնարարականներ եք տալիս, քան թույլերի՞ն. անկախ նրանից, որ երկուսն էլ ունեն իրավասությունների միեւնույն շրջանակը (այո- 2, ոչ- 0):
Այժմ հաշվեք ձեր հավաքած միավորները. եթե հավաքել եք
0-5 միավոր, ապա դուք ավելի շատ մասնագետ եք, քան ղեկավար։ Ղեկավարի պաշտոնը ձեզ համար չէ:
6-10 միավոր.- Չի կարելի ասել, որ դուք տաղանդավոր ղեկավար եք, սակայն, եթե ձեր ղեկավարած կոլեկտիվում գործերը լավ են ընթանում, փոփոխություններ կատարելու կարիք չկա։ Այլ կոլեկտիվ տեղափոխվելու մասին մի մտածեք: Աշխատեք ավելի շատ լսել ձեր կոլեկտիվի անդամների կարծիքը:
11-15 միավոր.- Դուք «ղեկավար-կազմակերպչի» տիպար եք եւ ի զորու՝ ուժերը կենտրոնացնել առավել կարեւոր խնդիրների վրա, ինչպիսիք են՝ կադրերի արդյունավետ ընտրությունը, օպտիմալ ծրագրերի մշակումն ու կատարումը, նյութատեխնիկական բազայի ապահովումը: Ձեր ուժը նրանում է, որ հստակորեն տարբերում եք առաջնային խնդիրները, կարողանում եք սկզբունքային որոշումներ ընդունել՝ չխուսափելով կոնֆլիկտներից: Երբեք անուշադրության մի մատնեք ընթացիկ գործերը, հետեւեք բոլոր աշխատողների հանձնարարականների կատարման ընթացքին:
16-20 միավոր.- Դուք ցանկացած բաժանմունք կհանեք ճգնաժամից։ Փնտրում եք սուր իրավիճակներ, ձգտում եք վերափոխումներ կատարել, կողմ եք գործարար առաջընթացին։ Ունենալով ղեկավարման անհրաժեշտ ընդունակություններ՝ միշտ չեք հարմարվում միջավայրին, քանզի ձեզ խանգարում է չափից դուրս սկզբունքայնությունը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել