Նոյեմբերի 10-ից Տավուշի մարզպետարանի նիստերի դահլիճի նախասրահում հետաքրքիր ցուցահանդես է բացվել: Իջեւանի երաժշտական դպրոցի նախկին տնօրեն Արմինե Սարդարյանը հավկիթից, հավի կաշվից, կավից, կենդանիների ոսկորից, տավարի փորոտիքից գեղեցիկ կենդանիներ, գեղարվեստական իրեր է պատրաստել: Պատերին եւ ցուցանմուշների կողքին նրա ստեղծած փոքրիկ գորգերն են: Տպավորիչ է: