Լրահոս
Օրվա լրահոսը

ՆՇԱՆԱՎՈՐՆԵՐԻ «ՀԱՆԴԻՊՈՒՄԸ»

Նոյեմբեր 13,2009 00:00

Վերջերս Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը տեղի ունեցած հուշահամերգ-երեկոն կարող էր ունենալ մեկ այլ խորագիր՝ «Երկու մեծությունների «հանդիպում»: Ներկաներին հրաշալի երեկո պարգեւեց ջութակահարների միջազգային մրցույթների դափնեկիր, ՀՀ վաստակավոր արտիստ Նիկոլայ Մադոյանը: Համերգի ընթացքում հնչեցին Բախի, Պագանինիի, Իզայիի ստեղծագործություններից: Բացի գեղարվեստական բավականություն պատճառելուց, բարձր մշակույթի հետ հերթական շփումից համերգը մեծարման, գնահատանքի բարձր գիտակցումով նվիրաբերվող երախտիքի վառ արտահայտություն էր՝ կենսաբանության ոլորտի ականավոր գիտնական, ակադեմիկոս, դասական երաժշտության մեծ երկրպագու Լեւոն Հարությունյանի պայծառ հիշատակին: Ի դեպ, նա մշտապես լսում կամ դիտում էր Դոնիցետիի «Պողիկտոս» օպերան: Վաստակաշատ գիտնականը «ներկա էր» այդ օրը արվեստի մեկ այլ ճյուղի՝ կերպարվեստում ինքնատիպ ու անջնջելի հետք թողած Կարեն Սմբատյանի վրձնով կերտված գեղարվեստական դիմանկարային մարմնացումով: Նրանք իրենց երկրային կյանքում ջերմագին ընկեր-բարեկամներ էին, ունեին բազմակողմանի ընդհանուր հետաքրքրություններ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել