Գեղարքունիքի մարզպետարանից տեղեկացանք, որ այս տարվա հունիսին սկսվել է եւ դեկտեմբերին կավարտվի մարզի Վաղաշեն գյուղի մշակույթի տան հիմնանորոգումը: Ըստ գյուղապետ Արթուր Սուվարյանի, մշակույթի տան ընդարձակ եռահարկ շենքը հրդեհվել, ամբողջությամբ շահագործման պիտանիությունը կորցրել է անցած դարի 70- ական թվականներին ու վերածվել ավերակի: Անցած 40 տարում շինությունը վերականգնելու ջանքերը հաջողությամբ չեն պսակվել: Բայց այս տարի կա դրական տեղաշարժ. «Սոցներդրումների հիմնադրամի» տրամադրած 83 միլիոն դրամով ամրացվել են շինության պատերը, փոխվել է տանիքը, հիմնանորոգվել նախասրահը: