Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԱՇԽՈՒԺՈՒԹՅՈՒՆ՝ ԿԱՊԱՆՈՒՄ

Նոյեմբեր 13,2009 00:00

Կապանի քաղաքապետարանի մշակույթի կենտրոնի գեղարվեստական ղեկավար Արմենակ Հայրապետյանը շատ հաճախ չունենալով գործունեություն ծավալելու տարրական պայմաններ, «կաշվից դուրս գալով», ջանում է գոնե մարզկենտրոնի մշակութային կյանքը ակտիվության ինչ-որ սանդղակի վրա պահել: «Վերջին 10 ամիսների ընթացքում 200 մասսայական բնույթի միջոցառումներ են կազմակերպվել»,- կատարվածը թվերի լեզվով ներկայացրեց գեղարվեստական ղեկավարը՝ առանձնահատուկ ոգեւորությամբ նշելով հատկապես այս տարվա օգոստոս ամսին կազմակերպված «Ուսանողական ամառը», որին մասնակցել են երիտասարդներ նաեւ արտերկրից: Մասնակիցների թիվն հասել է 300-ի: Մշակույթի կենտրոնը պարբերաբար կազմակերպում է նաեւ գրական-գեղարվեստական երեկոներ, ցուցահանդեսներ, հատուկ թանգարանային օրեր, «Ոսկե աշուն»՝ հայ աստղերի մասնակցությամբ: Պատահական չէ, որ Ա. Հայրապետյանը վերջերս արժանացել է ՀՀ մշակույթի նախարարության պատվոգրին: «Դեկտեմբեր ամսին պատրաստվում ենք նշել մշակույթի կենտրոնի, այսպես կոչված, «երկրորդ ծնունդը»: Ամանորին եւս սպասվում են մասսայական միջոցառումներ»,- ասաց մեր զրուցակիցը՝ հույս հայտնելով, որ շատերն իրենց աջակցությունը կունենան Կապանի մշակութային կյանքն ինչ-որ չափով եռուն պահելու համար:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել