Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՉԻՆԱՍՏԱՆՈՒՄ ԷԼ ԳԱՂՏՆԻ ԲԱՆՏԵՐ ԿԱՆ

Նոյեմբեր 13,2009 00:00

\"\"«Human Rights Watch» իրավապաշտպան կազմակերպության տվյալներով, Չինաստանում գործում է գաղտնի բանտերի մի ողջ ցանց, որտեղ իշխանությունները ամիսներով պահում են իրենց համար անցանկալի քաղաքացիներին: Իրավապաշտպանների ասելով, այդպիսի մարդիկ փակի տակ պահվում են պետական հյուրանոցներում, ծերանոցներում կամ հոգեբուժական հիմնարկներում: Ու թեեւ պաշտոնական Պեկինը պարբերաբար հերքում է այդ տեղեկությունները, բայց նույնիսկ պետական ԶԼՄ-ները երբեմն հայտնում են այդպիսի անլեգալ բանտերի առկայության մասին:
«Human Rights Watch»-ի՝ «Դժոխքի նրբանցքներում» վերնագրված զեկույցում պնդումներ կան, թե Չինաստանի իշխանությունները քաղաքացիներին երբեմն որսում են հենց փողոցներից եւ բերման են ենթարկում «պահման» վայրեր: Երբեմն նրանցից առգրավվում է ողջ ունեցվածքը, նրանք ծեծի են ենթարկվում՝ առանց բացատրություններ ստանալու: Իրավապաշտպան կազմակերպությունը անլեգալ բանտերի գոյության մասին տվյալներ ստացել է այս տարվա սկզբին՝ այդպիսի բանտերում պահված 38 անձանց հետ զրույցների արդյունքում:
Ի դեպ, անցյալ շաբաթ «China Daily»-ն ռեպորտաժ է հրապարակել այդօրինակ գաղտնի բանտերից մեկի՝ 20-ամյա մի ձերբակալվածի բռնաբարության մեջ մեղադրվող, անվտանգության աշխատակցի գործով դատական նիստի մասին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել