Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԻՍՊԱՆԻԱՆ ԵՄ-ԻՑ ՊԱՀԱՆՋՈՒՄ Է ՀԱՄԱՏԵՂ ՊԱՅՔԱՐԵԼ ԾՈՎԱՀԵՆՈՒԹՅԱՆ ԴԵՄ

Նոյեմբեր 13,2009 00:00

Իսպանիան հանդես է եկել Եվրամիության ռազմածովային ուժերի նավատորմի կողմից Սոմալիի նավահանգիստները շրջափակելու նախաձեռնություն-պահանջով: Իսպանիայի պաշտպանության կին նախարար Կարմե Չակոն ասել է, թե հատկապես այդ նավահանգիստներից են օվկիանոս դուրս գալիս ծովահենների նավ-հենակետերը: Նրա ասելով, հենց այդպիսի հենակետերի եւ արագընթաց նավակների օգնությամբ էլ ծովահենները հարձակումներ են գործում Սոմալիի ափերից շատ հեռու գտնվող նավերի վրա: Նա հիշեցրել է, որ օրերս նավ զավթելու մի այդպիսի փորձ եղել է Սոմալիի ափերից մոտ 1700 կմ հեռավորության վրա: Նավին հաջողվել է խույս տալ հարձակումից եւ ծովահենների հետապնդումներից, բայց ծովահենությունը աստիճանաբար է՛լ ավելի է ծավալվում:
Չակոյի ասելով, սոմալեցի ծովահենները այս պահի դրությամբ էլ կալանված են պահում 12 նավ, այդ թվում՝ դեռ հոկտեմբերի 2-ին զավթած «Alakrana» իսպանական ձկնորսական նավը՝ 36 հոգանոց անձնակազմով հանդերձ: Նավի եւ անձնակազմի ազատության դիմաց ծովահենները պահանջել են 4 մլն դոլար փրկագին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել