Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Իրանում սպանված ուսանողուհու անվան ՚կրթաթոշակ է սահմանվել

Նոյեմբեր 13,2009 00:00

\"\"Թեհրանում բրիտանական դեսպանության շենքի առջեւ իրանցի ուսանողները երեկ բողոքի ակցիա են նախաձեռնել՝ պահանջելով չեղյալ համարել Օքսֆորդի համալսարանի կողմից Իրանում տեղի ունեցած նախագահական ընտրություններին հաջորդած ցույցերի ժամանակ սպանված ուսանողուհու անվան կրթաթոշակ հիմնելու որոշումը: Իրանցի 26-ամյա ուսանողուհի Նեդա Աղասուլթանի անվան փիլիսոփայության կրթաթոշակ սահմանելու մասին որոշումը կայացրել էր Օքսֆորդի համալսարանին կից «Queen’s» քոլեջը: Իրանում ընդդիմության բողոքի ցույցերի ժամանակ դիմահար՝ ուղիղ սրտին արձակված կրակոցով սպանված աղջկա կյանքի վերջին պահերը տեսախցիկով նկարահանվել եւ տեղադրվել էին ինտերնետում ու տարածվել ամբողջ աշխարհով մեկ: Իրանական ընդդիմության կարծիքով, Նեդա Աղասուլթանը դարձել է երկրի իշխանությունների դեմ բողոքի ինքնատիպ խորհրդանիշ:
Լոնդոնում Իրանի դիվանագիտական առաքելությունը Օքսֆորդին կից քոլեջին ուղղած իր նամակում վերջինիս մեղադրել է կրթաթոշակը «քաղաքական մոտիվներով» սահմանելու մեջ: Համալսարանը, «Newsru»-ի մատուցմամբ, հաստատել է, որ ստացել է դիվանագիտական առաքելության նամակը, բայցեւ հավելել է, թե կրթաթոշակ սահմանելու հարցը «Queen’s» քոլեջի գործն է: Իր հերթին քոլեջի ռեկտոր Պոլ Մեդդենը հայտարարել է, թե բացառապես Իրանի քաղաքացի հանդիսացող կամ այդ երկրում ծնված ուսանողների համար սահմանված կրթաթոշակը Նեդա Աղասուլթանի անունով կոչելու որոշումը կայացրել է այդ նախագիծը ֆինանսավորող անձը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել