Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԱՄՆ դեսպանը հակառակվում է ամերիկացի գեներալներին

Նոյեմբեր 13,2009 00:00

Աֆղանստանում ԱՄՆ դեսպան, 2005-2007թթ. այդ երկրում ամերիկյան ռազմական համակազմի, ապա նաեւ ՆԱՏՕ-ի ուժերի հրամանատար Կարլ Հայքենբերրին (նկարում) Սպիտակ տանը հասցեագրված կոնֆիդենցիալ ուղերձ է հղել նախագահ Օբամային՝ կոչ անելով ձեռնպահ մնալ Աֆղանստան լրացուցիչ զորքեր ուղարկելու մտադրությունից, նկատի ունենալով այդ երկրում տիրող անկայունությունն ու իրադարձությունների զարգացման մշուշոտ ապագան: Դեսպանը մտահոգություն է հայտնել նաեւ Աֆղանստանում կառավարության կոռումպացվածության մակարդակի առնչությամբ եւ կասկածի տակ է դրել կառավարության կոմպետենտ լինելու հանգամանքը, նաեւ Աֆղանստան լրացուցիչ զորքեր ուղարկելու նպատակահարմարությունը՝ նկատելով, որ լրացուցիչ զորքեր ուղարկելը «վատ գաղափար» է: Դիվանագետը դեմ լինելով ամերիկյան ռազմական համակազմը համալրելուն, փոխարենը շեշտել է աֆղաններին՝ արդյունավետ գործող ոստիկանական ուժեր ձեւավորելու, գյուղատնտեսությունը զարգացնելու եւ թմրանյութերի վաճառքի դեմ պայքարի գործում աջակցություն ցուցաբերելու անհրաժեշտությունը:
Վաշինգտոնում այս ուղերձը ստացել են Աֆղանստան զորքեր ուղարկելու շուրջ քննարկումների թեժ պահին: Հայքենբերրիի դիրքորոշումը սկզբունքորեն հակասում է ամերիկյան բանակի գեներալների՝ Աֆղանստանում ամերիկյան համակազմի թիվը համալրելու մասին հայտարարություններին: Հիշեցնենք, որ ԱՄՆ նախագահին այդպիսի առաջարկով դիմել էր Աֆղանստանում ամերիկյան զորքերի հրամանատար, գեներալ Սթանլի Մաքքրիստալը: Նախագահ Օբաման, որի մասնակցությամբ Աֆղանստանում ամերիկյան զորքերը համալրելու մի քանի տարբերակների շուրջ արդեն ութ քննարկում է եղել, այդ հարցով որեւէ որոշում դեռ չի կայացրել, թեեւ մերժել է առաջարկված մի քանի տարբերակ: «BBC»-ի տեղեկություններով, դեսպանի նամակը խիստ զայրացրել է գեներալ Մաքքրիստալին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել