Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ջո Բայդենի ծառայողական մեքենան մահացու վրաերթ է կատարել

Նոյեմբեր 13,2009 00:00

Միացյալ Նահանգների գաղտնի ծառայության ավտոմեքենան չորեքշաբթի օրը մահացու վրաերթի է ենթարկել մի հետիոտնի: Երեկ այս մասին հաղորդել է «The Washington Examiner»-ը: Տեղեկությունը հաստատել է նաեւ ծառայության ներկայացուցիչ Էդ Դոնովանը, որի փոխանցմամբ, ԱՄՆ փոխնախագահ Ջո Բայդենին սպասարկող ավտոշարասյան մաս կազմած երկու զրահապատ ավտոմեքենաներից մեկը Վաշինգտոնում գտնվող ԱՄՆ ռազմաօդային ուժերի «Էնդրյուս» հենակետից վերադառնալիս՝ Տեմպլ Հիլզ արվարձանում վրաերթի է ենթարկել մի տղամարդու: Միջադեպից հետո ծառայողական ավտոմեքենաները տուժածին անհրաժեշտ օգնություն են ցուցաբերել եւ տեղափոխել են շտապօգնության հիվանդանոց: Ու չնայած բժիշկների գործադրած ջանքերին, տղամարդը՝ ստացած վնասվածքների արդյունքում, մահացել է: Ավտովթարի ենթարկված մեքենաներում պաշտոնական անձինք չեն եղել: Միջադեպի հանգամանքներն ու դրա համար մեղավորները դեռ պարզված չեն:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել