Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Արձագանք «Առավոտին»

Նոյեմբեր 13,2009 00:00

«Առավոտի» նոյեմբերի 6-ի համարի «Մոռանա՞լ Գոշին եւ «Դատաստանագիրքը» հրապարակմամբ անդրադարձել էինք Տավուշի մարզի Գոշ գյուղին, Գոշավանքի համալիրին եւ նշել, որ, բացի սողանքներից, գյուղին եւ համալիրին վնասում է մարդը, վանքին շատ մոտ մեծ փոս է փորվել, որը, ըստ մասնագետների, վնասում է համալիրին, շինարարությունը դադարեցված է, բայց փոսը դեռ կա: «Գոշավանք» միջնադարյան արհեստի կենտրոն» հիմնադրամի գործադիր տնօրեն Աշոտ Հովհաննիսյանը արձագանքել է այս հրապարակմանը: Ըստ նրա, մեր հոդվածում «ամբողջովին խեղաթյուրված են, օրինակ, «Գոշավանք» պատմա-ճարտարապետական արգելոցի տնօրենի տեղակալ Սուրեն Գրիգորյանի խոսքերը (ըստ Սուրեն Գրիգորյանի)»: Բայց չի ասվում, թե որ խոսքերը:
Կամ՝ մենք լուսանկարով արձանագրել էինք, որ համալիրի մոտ սկսված ու կիսատ մնացած շինարարության մոտ միայն օտար լեզվով՝ ռուսերեն մեկ ցուցանակ կա: Աշոտ Հովհաննիսյանը գրում է. «Մի՞թե անտեսանելի էր 1 քառակուսի մետրանոց պլակատը, որի վրա տեքստը գրված էր 3 լեզվով` հայերեն, ռուսերեն եւ անգլերեն»: Բայց հենց Աշոտ Հովհաննիսյանի ուղարկած լուսանկարից հստակ երեւում է, որ եռալեզու ցուցանակը նոր է տեղադրվում, իսկ մեր հրապարակումը պատրաստվել եւ տպագրվել է 8-9 օր առաջ: Մեկ էջանոց պատասխանի մոտ կեսը մեր հրապարակման հետ կապ չունի: Մասնավորաբար նշելով՝ «ձեր գործողությունների իմաստը չեմ կարողանում հասկանալ», Աշոտ Հովհաննիսյանը քիչ անց խորհուրդ է տալիս. «արժեր ծավալուն հոդված պատրաստել այն «գլադիատորական» մենամարտի մասին, որը տեղի է ունեցել Գոշավանքի համալիրի առջեւ, վարպետ Պողոսի նշանավոր խաչքարի դիմաց, մշակույթի նախարարության մի շարք աշխատակիցների աչքի առաջ: Մի «ծանրքաշային» (ո՞վ էր նա), որը իրեն ՏԵՐ էր զգում այդտեղ, հարձակվել էր թեթեւ քաշայինի վրա, որը, ի դեպ, վերջին տասնամյակների Գոշ գյուղի մտավորականության ամենալավագույն ներկայացուցիչներից մեկն է: Իսկ թե ինչով ավարտվեց մենամարտը, կարծում եմ, լրագրողը կպարզի, քանի որ շատ է սիրում ու գնահատում իր երկրի արժեքները»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել