Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԿԴԱՏԱԿՈՉՎԻ ՆԱԽԿԻՆ ԴԱՏԱԽԱԶԸ

Նոյեմբեր 13,2009 00:00

Երեւանի Մալաթիա-Սեբաստիա համայնքների ընդհանուր իրավասության դատարանում, Միքայել Գրիգորյանի նախագահությամբ, կվերսկսվի նախկին գործարար Պարույր Գուլգուլյանի հայցի քննությունը: Վերջինիս «քցել» էին եւ տիրացել նրա ունեցվածքին նախկին համայնքապետը, նրա մերձավոր շրջանակները: Քրեական գործը փակվել էր, իսկ Գուլգուլյանը դարձել է անօթեւան:
Քրեական գործի հետ կապված անհրաժեշտ պարզաբանումներ ստանալու նպատակով դատարանը ընդունել է որոշում՝ նոյեմբերի 16-ի դատական նիստին հրավիրել 2002թ.-ին այդ գործի վերահսկողությունն իրականացնող համայնքի նախկին դատախազ Վլադիմիր Գրիգորյանին եւ ոստիկանության Մալաթիա համայնքի հետաքննության բաժանմունքի պետին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել