Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«ԻՆՏԵՐՊՈԼԸ» ՓՆՏՐՈՒՄ Է, ՍԻՐԱԴԵՂՅԱՆՆՆ ԷԼ՝ ԴԵՌ ՓՆՏՐՎՈՒՄ

Նոյեմբեր 13,2009 00:00

Երեկ ՀՀ-ում Ինտերպոլի ազգային կենտրոնական բյուրոյի պետ, ոստիկանության գնդապետ Վարդան Եղիազարյանը ներկայացրեց «Ինտերպոլի քաղաքականությունը միջազգային հանցավորության դեմ պայքարում եւ ՀՀ-ում Ինտերպոլի գործունեության ասպեկտներն ու զարգացման հետագա ուղիները» հաշվետվությունը: Վ. Եղիազարյանը նշեց, որ շարունակվում են միջոցառումները՝ ոստիկանության ստորաբաժանումներին օժանդակություն ցուցաբերելու, սեմինարների, աշխատանքային հանդիպումների կազմակերպման, անցկացման եւ օպերատիվ անձնակազմի տեխնիկական ունակությունների բարձրացման ուղղությամբ (բիոահաբեկչություն, փողերի լվացում, թմրանյութերի եւ մշակութային արժեքների ապօրինի շրջանառություն, ինտերնետային հեռահաղորդակցման համակարգից օգտվել): ՀՀ ոստիկանության մարմինների կողմից հարցումների օպերատիվ ուղեկցումը ապահովելու շնորհիվ Ինտերպոլի անդամ երկրներում 2008թ. ընթացքում հաջողվել է պարզել 95 հետախուզվողների գտնվելու վայրը (2009թ. 9 ամիսների ընթացքում՝ 81), որոնցից 54-ը ձերբակալվել է (2009 թ.՝ 70), 20-ը ենթարկվել էքստրադիցիայի (2009 թ.՝ 15): Իրականացված աշխատանքների եւ օպերատիվ միջոցառումների շնորհիվ 2008թ. ՀՀ-ում հաջողվել է հայտնաբերել 20 (2009 թ.՝ 9 ամիսների ընթացքում՝ 21), ձերբակալել 15 (2009 թ.՝ 20), էքստրադիցիայի ենթարկել 5 (2009 թ.՝ 8) հետախուզվող անձանց:
Միջազգային մակարդակով հետախուզվում է 18 անհայտ կորած անձ (դեղին քարտ), հայտնաբերվել է 5-ը: Նույնացման նկատառումներով ներկայացվել էր 10 չճանաչված դիակների (սեւ քարտ) տվյալներ, 1-ը նույնացվել է: Վ. Եղիազարյանի տեղեկացմամբ, Հայաստանի ՆԳ նախկին նախարար Վանո Սիրադեղյանը դեռ փնտրվում է:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել