Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԱՐԴԱՐՈՒԹՅՈՒՆ ԵՆ ՊԱՀԱՆՋՈՒՄ

Նոյեմբեր 13,2009 00:00

Երեկ կառավարության շենքի առջեւ խաղաղ ցույց էին կազմակերպել Հայաստանի տարբեր զորամասերում մահացած զինվորների ծնողները:
Նրանք բարձրաստիճան պաշտոնյաներից պահանջում էին պարզել իրենց զավակների մահվան իրական պատճառներն ու մեղավորներին պատասխանատվության ենթարկել՝ արդար դատական գործընթացով:
Զոհված զինվորների մայրերը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին իրենց ձայնն ու խնդիրը հասցնելու միջոց են ընտրել նաեւ Հանրային խորհուրդը, որին դիմել են վերջերս՝ իրենց հարցով զբաղվելու ակնկալիքով:
Այս անգամ էլ ցուցարարներին էին միացել իրացման գոտու բնակիչները, որոնք էլ իրենց խնդիրն էին բարձրաձայնում եւ պահանջում կառավարությունից վերականգնել իրենց՝ Սահմանադրությամբ ամրագրված իրավունքներն ու համապատասխան փոխհատուցում տալ կորցրած սեփականության համար:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել