Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԱՆԱՂԱՐՏ ՊԱՀԵՆՔ ԼՈՌԻՆ

Նոյեմբեր 13,2009 00:00

«Հրանտ Մաթեւոսյան» հիմնադրամը նախաձեռնել է մշակութա-բնապահպանական մի ծրագիր, որի նպատակն է հիմնադրամի եւ Լոռու մարզի Մոտկորի ենթաշրջանի բնակավայրերի բնակչության համատեղ ուժերով աղբահանել տարիների ընթացքում ապականված հանգստյան վայրերը, վերականգնել բնության երբեմնի անաղարտությունը: Առաջիկա շաբաթ օրը՝ նոյեմբերի 14-ին, Մարգագետի ավազանի տարածքում կիրականացվի աղբահանման ծրագրի առաջին փուլը՝ հիմնադրամի ներկայացուցիչների, շրջակա համայնքների դպրոցականների, բնության պահպանության ակտիվիստների մասնակցությամբ:
Նախաձեռնության հաջորդ բաղադրիչով «Մոտկոր-կայուն աղբահանում» ծրագրով տարածաշրջանի 10-11 գյուղերի դպրոցներում կդասավանդվի բնապահպանություն՝ տեսական եւ գործնական առարկան, որը, ըստ կազմակերպիչների, դրական նշանակություն կունենա դեռահասների ու պատանիների մեջ հայրենի բնության նկատմամբ հոգատարության արմատավորման հարցում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել