Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԾԱԽՍԵՐԸ ՉԵՆ ԿՐՃԱՏՎԻ

Նոյեմբեր 13,2009 00:00

«2010-ի բյուջեով նախատեսված է 239 միլիարդ դրամ՝ ամբողջ սոցիալական ոլորտի համար, այս տարվա համեմատությամբ գումարը պակասել է 9 մլրդ դրամով, որը սոցիալական ոլորտում կապիտալ շինարարության բաղադրիչն է, իսկ մնացած բոլոր բաղադրիչները՝ մոտ 82 ծրագիր մնալու են անփոփոխ»,- երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ԱԺ սոցիալական հարցերի հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանը: Նրա խոսքերով, ծախսերը կատարելու համար անհրաժեշտ է ապահովել եկամտային մասը. «Պետական բյուջեի եկամտային մասը ապահովված է դեֆիցիտով՝ մոտ 183 մլրդ դրամ: Սոցիալական ոլորտի ծախսերը չեն կրճատվի եւ կվճարվեն ժամանակին»: Պարոն Հակոբյանն ասաց նաեւ, որ հանձնաժողովներում արդեն ավարտվել են 2010-ի բյուջեի մասին քննարկումները, այսօր էլ առաջարկություններ անելու վերջնաժամկետն է. «Մենք առաջարկել ենք մոտ 1 մլրդ դրամ ավանդների փոխհատուցման հարցում եւ «Փրկություն» հ/կ–ին աջակցել 2,5 մլն դրամով, որ այս կազմակերպությունը կարողանա իր շահառուների տեղափոխումն իրականացնել պետական բյուջեի միջոցների հաշվին: Վերջնական առաջարկները հանձնաժողովի նիստից հետո կճշտվեն»: Պարոն Հակոբյանի համոզմամբ, հաջորդ տարվա բյուջեն իրատեսական է. «Բյուջեն 2009-ի ծախսերի մակարդակը պահպանող բյուջե է»: ԱԺ սոցիալական հարցերով հանձնաժողովի նախագահը ասաց, որ աշխատում են աղետի գոտում բնակարանային ապահովման ուղղությամբ. «Անցյալ տարվանից արդեն նախապես տրամադրված է 75 մլրդ դրամ, մենք ունենք հստակ գումար, աշխատանքներն իրականացվում են եւ առաջիկա 5 տարիներին այդ խնդիրը կլուծվի վերջնական»:
Նոյեմբերի 16-ից ԱԺ քառօրյա նիստերում կսկսվեն 2010-ի բյուջեի քննարկումները:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել