Եռօրյա աշխատանքային այցով Հայաստանում է Բելառուսի անվտանգության խորհրդի պետքարտուղարի տեղակալ Ստանիսլավ Զասի գլխավորած պատվիրակությունը: Երեկ կայացել է Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանի եւ Ստանիսլավ Զասի առանձնազրույցը, որին հետեւել են ընդլայնված կազմով աշխատանքային քննարկումներ: «Համագործակցությունը ՀԱՊԿ շրջանակում ակտիվ զարգանում է, համատեղ ջանքեր են գործադրվում երկկողմ ռազմատեխնիկական համագործակցության ակտիվացման, անվտանգության ոլորտում տեղեկատվության փոխանակման, իրավապահ մարմինների, արտակարգ իրավիճակների նախարարության կադրերի պատրաստման եւ վերապատրաստման, հատուկ ծառայությունների եւ իրավապահ մարմինների միջեւ համագործակցության խորացման ուղղությամբ»,-ասել է Ա. Բաղդասարյանը: Ստանիսլավ Զասը հավելել է, որ ՀԱՊԿ շրջանակում ավանդույթ կա՝ նախաձեռնությունները ձեւավորվում են միջպետական մակարդակով, ապա կողմերից մեկի միջոցով ներկայացվում են ՀԱՊԿ ձեւաչափով քննարկումների ընթացքում: