Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՓԱՇԻՆՅԱՆԻ ԳՈՐԾՈՎ

Նոյեմբեր 13,2009 00:00

Երեկ Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվեց «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր, «Մարտի 1-ի գործով» մեղադրյալ Նիկոլ Փաշինյանի դեմ հարուցված քրեական գործի դատաքննությունը: Դատարան էին ներկայացել 3 վկա՝ Հարություն Փարիշյանը, Էմմա Բեգլարյանը եւ Լիլիա Մեսրոպյանը: Առաջին վկան այդպես էլ չհիշեց, թե 2007թ. մարտի 1-ի՞ն է տեսել Փաշինյանին, թե՞ 2008 թ. մարտի 1-ին: Բայց «հիշեց», որ Շահումյանի հրապարակում է տեսել: Նա նկատի ուներ Մյասնիկյանի արձանի տարածքը: Լ. Մեսրոպյանն էլ, որը «ճանաչում» էր Նիկոլին թերթերից, «հիշեց», որ Նիկոլը հարթակին կանգնած ասել է. «Ժողովուրդ, մենք հաղթող ենք: Մի վախեցեք, ջարդեք, փշրեք»: Դատական հաջորդ նիստը նշանակվեց նոյեմբերի 17-ին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել