Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԻՍԿ ՕՍԿԱՆՅԱՆԻՆ ԴԺՎԱՐ ՉԷ՞ ԲԱՑԱՏՐՈՒԹՅՈՒՆ ՏԱԼ

Նոյեմբեր 13,2009 00:00

\"\"

Նոյեմբերի 11-ին «Սիվիլիթաս» հիմնադրամի կազմակերպած միջոցառման ժամանակ ՀՀ ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանը խոստովանել էր, թե Հայաստանում տեղի ունեցած բոլոր ընտրություններից հետո էլ եվրոպացիների հետ խնդիրներ են եղել, բայց մի պահ կար, երբ դժվար էր ՀՀ իշխանությունների գործի եւ խոսքի տարբերությունը բացատրել եվրոպացիներին: «Ա1+»-ի խնդրանքով մեկնաբանելով իր նախկին
շեֆի հայտարարությունը՝ Հայ ազգային կոնգրեսի արտաքին կապերի պատասխանատու եւ ԱԳՆ նախկին մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանն ասել է. «Առաջին հերթին պետք է անկեղծ լինել սեփական ժողովրդի հետ: Մարտի 1-ին, երբ Օսկանյանը դիմում էր սեփական ժողովրդին, նա պետք է զգուշացներ, որ կազմակերպվում է սպանդ, որը սկսվեց նրա ելույթից 1-2 ժամ հետո: Մինչ այդ, երբ նրան զգուշացնում էին, որ հարձակում է նախապատրաստվում ժողովրդի վրա, բռնի ուժի կիրառում է լինելու, նա հրաժարվեց որեւէ քայլ ձեռնարկել այդ սպանդը, հարձակումը կանխելու համար»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել