Լրահոս
Օրվա լրահոսը

ՎԱՂ ԱՐԹՆԱՑՈՂՆԵՐԸ ՀԱԿՎԱԾ ԵՆ ՍՐՏԱՆՈԹԱՅԻՆ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ

Նոյեմբեր 12,2009 00:00

Ճապոնացի գիտնականները պարզել են, որ շուտ քնող եւ վաղ արթնացող մարդկանց մոտ սրտանոթային հիվանդությունների հավանականությունը ավելի մեծ է:
Կիոտոյի համալսարանների եւ կլինիկաների մասնագետները անցկացրել են հետազոտություն, որի արդյունքում ի հայտ է եկել վաղ արթնանալու հետեւանքով սրտանոթային հիվանդություններ ձեռք բերելու բարձր հավանականությունը: Առավոտյան շուտ արթնանալը, վարժություններ անելը այդքան էլ օգտակար չեն օրգանիզմի համար:
Հետազոտությանը մասնակցել է 23-90 տարեկան 3017 մարդ: Արդյունքում պարզվել է, որ վաղ արթնացող հիվանդների սրտանոթային համակարգը ավելի հակված է այնպիսի հիվանդություններին, ինչպիսիք են հիպերտոնիան եւ ինֆարկտը: Այդ ամենի հետ մեկտեղ, գիտնականները նշում են, որ հետազոտվողների մեծ մասը միջին տարիքի է: Հարց է առաջանում. արդյո՞ք կա որեւէ կապ վաղ արթնանալու եւ կյանքի տեւողության միջեւ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել