Բրիտանացի գիտնականները պնդում են, որ 2 տարի անց հնարավոր կլինի փոխպատվաստել արգանդը:
Լոնդոնյան մասնագետները հայտարարել են, որ նրանց հաջողվել է գտնել արգանդի փոխպատվաստման մեթոդը, պահպանելով արյան անդադար շրջանառությունը: Փորձարկումը գիտնականները անցկացրել են էգ ճագարի վրա, որի արդյունքում հնարավոր է դարձել իրար միացնել գլխավոր արյունատար անոթները, այդ թվում նաեւ՝ աորտան:
Ճագարները փոխպատվաստումից հետո ապրել են եւս 10 ամիս:
Կենդանիների մահից հետո հերձումը ցույց է տվել, որ փոխպատվաստման նոր մեթոդը բավականին արդյունավետ է: Հետազոտության արդյունքները ներկայացվել են Ամերիկայում ծնելիության ցուցանիշների մասին հարցմանը նվիրված կոնֆերանսի ժամանակ: Այժմ բրիտանացի գիտնականները ֆինանսավորում են փնտրում՝ հետազոտությունները շարունակելու համար: Միգուցե շուտով չբեր կանայք այլեւս չդիմեն «սուրոգատ մայրերի» ծառայություններին: