Լրահոս
Օրվա լրահոսը

Ինտերնետը զարգացնում է տարեցների կոգնիտիվ հնարավորությունները

Նոյեմբեր 12,2009 00:00

Կալիֆոռնիայի համալսարանի ամերիկացի գիտնականները հայտնում են, որ միջին տարիքի եւ տարեց մարդկանց մոտ, որոնք առաջին անգամ են օգտագործում ինտերնետը, արդեն մեկ շաբաթ հետո ակտիվանում են ուղեղի հիմնական մասերը, որոնք պատասխանատու են որոշումներ կայացնելու եւ բարդ դատողություններ անելու համար:  Գիտնականները կարծում են, որ ինտերնետի միջոցով սերֆինգի ուսուցումը նպաստում է ուղեղի նեյրոնային ակտիվացմանը եւ տարեց մարդկանց մոտ դատողության համար պատասխանատու ուղեղի ֆունկցիաների լավացմանը: Ուղեղի ծերացմանը զուգընթաց, նկատվում են կառուցվածքային եւ ֆունկցիոնալ փոփոխություններ, ներառյալ ատրոֆիան, բջիջային ակտիվության նվազումը եւ նեյրոֆիբրիլյար գնդերի մեծացումը: Բոլոր այս փոփոխությունները կարող են ազդել ուղեղի կոգնիտիվ ֆունկցիաների վրա: Հետազոտությանը մասնակցել են 55-78 տարիքային խմբի 24 առողջ կամավորներ: Մինչեւ հետազոտությունը, մասնակիցների կեսն ամեն օր օգտվում էր ինտերնետից, մինչդեռ մյուս կեսը ինտերնետից օգտվելու շատ քիչ փորձ ուներ: Երկու խմբերն էլ բաժանված էին հավասարապես՝ ըստ տարիքի, սեռի եւ կրթական մակարդակի: Հետազոտության մասնակիցները օգտվում էին ինտերնետից՝ հենց մագնիտառեզոնանսային տոմոգրաֆիայի ժամանակ: Այնուհետեւ բոլոր մասնակիցները տուն են գնում, որտեղ եւ շարունակում են օգտվել ինտերնետից՝ ամեն օր մեկ ժամ: Նրանք պետք է գտնեին տարբեր հարցերի պատասխաններ եւ տեղեկատվություն կարդային կայքերում: Այնուհետեւ մասնակիցները ենթարկվել են կրկնակի մագնիտառեզոնանսային տոմոգրաֆիայի: Բացահայտվել է, որ կամավորների մոտ ակտիվացել են որոշումներ կայացնելու եւ հիշողության համար պատասխանատու հատվածները:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել