Լրահոս
Օրվա լրահոսը

12-րդ խաղացողի դերը

Նոյեմբեր 12,2009 00:00

\"\"Նոյեմբերի 14-ին եւ 18-ին ֆուտբոլի Հայաստանի երիտասարդական հավաքականն այս տարիքային խմբի Եվրոպայի 2011 թվականի առաջնության ընտրական մրցաշարի շրջանակներում Վազգեն Սարգսյանի անվան հանրապետական ստադիոնում, համապատասխանաբար, հյուրընկալելու է Էստոնիայի եւ Իռլանդիայի իր հասակակիցներին:
Այս մրցաշրջանում Հայաստանի ֆուտբոլային ընտրանիների ընդհանուր առմամբ անհաջող մրցելույթների ֆոնի վրա եզրափակիչ այս երկու խաղերը թեկուզ հոգեբանական առումով որոշակի դրական լիցք կարող են հաղորդել ֆուտբոլասերներին: Սակայն վերջիններն էլ իրենց հերթին անելիք ունեն՝ Վազգեն Սարգսյանի անվան ստադիոնում մեր երիտասարդական հավաքականի 12-րդ խաղացողի պարտավորությունն ստանձնելով:
Մրցակից թիմերի ավագ մարզիչներից հետո մեր թիմի ավագ մարզիչ Ֆլեմինգ Սերիցլեւը նույնպես հրապարակել է այն ֆուտբոլիստների անունները, որոնց հրավիրել է նոյեմբերի 10-17-ը «Ռեժինե» հյուրանոցում անցկացվելիք ուսումնամարզական հավաքներին: Նրանք են:
Դարպասապահներ
Էդվարդ Հովհաննիսյան («Փյունիկ») եւ Արմեն Ֆիշյան («Միկա»):
Պաշտպաններ
Արտաշես Առաքելյան («Կիլիկիա»), Արտակ Անդրիկյան («Փյունիկ»), Գագիկ Դաղբաշյան («Բանանց»), Լեւոն Հայրապետյան («Համբուրգ», Գերմանիա), Արտակ Եդիգարյան («Փյունիկ»), Հովհաննես Համբարձումյան («Բանանց»):
Կիսապաշտպաններ
Արամ Բարեղամյան («Բանանց»), Դավիթ Մանոյան («Փյունիկ»), Արթուր Յուսպաշյան («Փյունիկ»), Էդգար Մալաքյան («Փյունիկ»), Մասիս Ոսկանյան («Բրյուգե», Բելգիա), Արտակ Դաշյան («Բանանց»), Արտակ Ալեքսանյան («Փյունիկ»), Կառլեն Մկրտչյան («Փյունիկ»), Գրիշա Խաչատրյան («Բանանց»):
Հարձակվողներ
Գեւորգ Ղազարյան («Փյունիկ»), Հիրաչ Յագան («Ստանդարտ», Բելգիա), Ալբերտ Թադեւոսյան («Փյունիկ»), Հենրիխ Մխիթարյան («Մետալուրգ», Ուկրաինա), Հովհաննես Գոհարյան (ԲԱՏԵ, Բելառուս), Գեւորգ Բադալյան («Բանիկ», Մոստ, Չեխիա):

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել