Այսօր Անթալիայում մեկնարկում է շախմատի աշխարհի 8, 10, 12, 14, 16, 18 տարեկան տղաների եւ աղջիկների պատանեկան առաջնությունը, որը շարունակվելու է մինչեւ նոյեմբերի 22-ը: Աշխարհի բոլոր շախմատային երկրների ներկայացուցիչները շվեյցարական մրցակարգով 11 տուրում որոշելու են իրենց տարիքային խմբերի չեմպիոններին եւ մրցանակակիրներին:
Հայաստանն աշխարհի առաջնությունում ներկայացված է 24 մասնակցով, որոնցից ութը աղջիկներ են, 16-ը՝ տղաներ: