Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Արոնյանը «մաքուր» երրորդ տեղում է

Նոյեմբեր 12,2009 00:00

\"\"
Մագնուսի հայրը՝ Հենրիխը, եւ Լեկոյի գեղեցկուհի տիկինը՝ Սոֆին, առայժմ ուրախանալու առիթներ քիչ ունեն:

Շախմատի աշխարհի նախկին չեմպիոն Միխայիլ Տալի չորրորդ հուշամրցաշարի ուժեղագույն խմբի տասը գրոսմայստերները պայքարի երկրորդ հատվածը շարունակում են Մոսկվայի ՊՀԽ-ի ցուցադրասրահում:
Հինգերորդ տուրի միակ հաղթանակը տոնեց Վիշվանաթան Անանդը, որը սպիտակներով պարտության մատնեց Պետեր Լեկոյին: Այդ հաղթանակն աշխարհի գործող չեմպիոնին հնարավորություն տվեց վաստակած միավորներով՝ 3,5, հավասարվել Վլադիմիր Կրամնիկին (նա միավորը բաժանեց Բորիս Գելֆանդի հետ) եւ լրացուցիչ գործակիցներով գլխավորել մրցաշարային աղյուսակը: Ինչ վերաբերում է Լեւոն Արոնյանին, նա 31-րդ քայլում ոչ-ոքիի համաձայնեց Ալեքսանդր Մորոզեւիչի հետ եւ 3,0 միավորով ընթանում է «մաքուր» երրորդ տեղում: Միավորը բաժանեցին նաեւ Վասիլի Իվանչուկն ու Մագնուս Կարլսենը, Պյոտր Սվիդլերն ու Ռուսլան Պոնոմարյովը:
Երեկ վեցերորդ տուրում զույգեր կազմել էին Գելֆանդն ու Արոնյանը, Կարլսենն ու Անանդը, Մորոզեւիչն ու Իվանչուկը, Լեկոն ու Սվիդլերը, Կրամնիկն ու Պոնոմարյովը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել