Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶԻ ՇԵՆՔ՝ ՄԱՐԳԱՀՈՎԻՏԻՆ

Նոյեմբեր 12,2009 00:00

Լոռու մարզի Մարգահովիտ գյուղում խորհրդային ժամանակների մանկապարտեզի շենքը վաղուց արդեն, որպես մանկական կրթօջախ, շահագործելու պիտանի չէր: Մանկապարտեզի գործունեությունը չդադարեցնելու նպատակով, գյուղապետարանը դիմեց «Փրկեք երեխաներին» միջազգային բարեգործական կազմակերպությանը, որի օժանդակությամբ համայնքապետարանի առաջին հարկը վերանորոգվեց իբրեւ մանկապարտեզ եւ ժամանակավորապես շահագործման տրվեց կրթօջախին: Հասկանալի է, որ այսպես երկար շարունակվել չէր կարող: Հիմնավոր լուծման կարոտ խնդիրը երջանկահիշատակ գյուղապետ Սեյրան Անանյանի մշտական ուշադրության կենտրոնում էր:
Օրերս տեղի ունեցավ մանկապարտեզի շենքի բացումը: Աղ ու հացով հյուրերին դիմավորելուց հետո՝ օրհնության խոսքեր ասացին Կենտրոնական Եվրոպայի եւ սկանդինավյան երկրների հայրապետական պատվիրակ, Մայր աթոռ Սուրբ Էջմիածնի Գերագույն հոգեւոր խորհրդի անդամ Մեսրոպ արքեպիսկոպոս Գրիգորյանը եւ Մարգահովիտի հոգեւոր հովիվ տեր Սողոմոն քահանա Ավետիսյանը: «Այս երեխաներն են, որ պիտի լինեն ձեր եւ մեր ապագան, ազգի հետագա շարունակությունը,- մատնանշելով շինության բակում հավաքված փոքրիկներին՝ ասաց Մեսրոպ սրբազանը։- Ազգի հետագա ճակատագրի հետ կապված մեծ նախաձեռնություն է սա»: Կրթամարզամշակութային համալիրի տնօրեն Ն. Սաֆարյանը մանկապարտեզը Սեյրան Անանյանի անվամբ կոչելու հուշաքարի բացմանը հրավիրեց գյուղապետի որդուն՝ Սասունին եւ դստերը՝ Սյունեին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել