Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՎՆԱՍՎԵԼ Է ՉԻՆԱԿԱՆ ՊԱՏԸ

Նոյեմբեր 12,2009 00:00

Պաշտոնական տվյալներով, Չինաստանի Ժողովրդական Հանրապետության ոստիկանությունը հետաքննում է Չինական Մեծ պատի ամենահին հատվածներից մեկի փլուզմանը ոսկու արդյունահանմամբ զբաղվող ընկերության առնչություն ունենալու փաստը: «Hohhot Kekao» ընկերությունը կասկածվում է այն բանում, որ Ներքին Մոնղոլիայում ոսկու հանքի հետախուզական աշխատանքների ժամանակ վնասել է պատի մի քանի հարյուր մետր հատվածը: Փլուզումները հայտնաբերվել էին դեռ սեպտեմբերին, եւ հենց այդ ժամանակ էլ ընկերությանը աշխատանքները դադարեցնելու պահանջ էր ներկայացվել, բայց ավելի ուշ տեսուչները պարզել էին, որ «Hohhot Kekao»-ը այդ արգելքից հետո էլ շարունակել է աշխատել: Պատի վնասված հատվածը կառուցվել էր մոտ 2000 տարի առաջ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել