Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՀԱՏՈՒԿ ԵՎ ՈՉ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԳԱԳԱԹԱԺՈՂՈՎ

Նոյեմբեր 12,2009 00:00

Եվրամիությունը նոյեմբերի 19-ին հատուկ գագաթաժողով է հրավիրելու՝ ԵՄ նախագահի եւ ԱԳ նախարարի ընտրություններ կազմակերպելու նպատակով: Այդ մասին, «Newsru»-ի մատուցմամբ, հայտարարել է ԵՄ-ում նախագահող Շվեդիայի վարչապետ Ֆրեդերիկ Ռայնֆելդը: «ԵՄ անդամ պետությունների ու կառավարությունների հետ խորհրդակցությունների նախնական փուլ անցկացնելուց հետո շվեդ վարչապետը որոշում է ընդունել գումարել ԵՄ ոչ պաշտոնական գագաթաժողով»,- ասված է երեկ Ստոկհոլմում հրապարակված հայտարարության մեջ: Ավելի վաղ ԵՄ նախագահող Ռայնֆելդը հայտարարել էր նաեւ, թե ԵՄ առաջին նախագահի պաշտոնում, ամենայն հավանականությամբ, կընտրվի ԵՄ անդամ պետություններից մեկի նախկին կամ գործող ղեկավար: Հիշեցնենք, որ ԵՄ նախագահի եւ ԱԳ նախարարի պաշտոնը ստեղծվել է Լիսաբոնի պայմանագրով, որը դեռ անցյալ շաբաթ է վերջնականապես վավերացվել ԵՄ անդամ բոլոր 27 երկրների կողմից: Այդ նախաձեռնությունը նպատակ ունի բարելավել ԵՄ-ի կառավարումը, ինչը վտանգվել էր ԵՄ-ին նոր երկրների անդամակցությունից հետո:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել