Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՕԲԱՄԱՆ ՀԱՆԴԻՊԵԼ Է ԱԱ ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԻ ՀԵՏ

Նոյեմբեր 12,2009 00:00

Չորեքշաբթի օրը ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման երկրի ազգային անվտանգության հարցերով աշխատակազմի անդամների հետ հանդիպում է ունեցել, որում նախատեսված էր քննարկել Աֆղանստանում ամերիկյան քաղաքականության ռազմավարությունը փոփոխելու հնարավոր տարբերակները: Հանդիպումից առաջ նախագահի մամուլի քարտուղար Ռոբերտ Գիբսն ասել է, թե առաջարկվել է ռազմավարության չորս տարբերակ, որոնցից յուրաքանչյուրով նախատեսում է Աֆղանստան լրացուցիչ զորքեր ուղարկել: «BBC»-ի տեղեկություններով, ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները հակված են պաշտպանելու այն տարբերակը, որով նախատեսվում է Աֆղանստան ուղարկել 30-35 հազար զինծառայող:
Հիշեցնենք, որ ավելի վաղ այդ երկրում կոալիցիոն ուժերի ամերիկացի հրամանատարը «աֆղանական արշավը» չտապալելու համար անհրաժեշտ էր համարել Աֆղանստան լրացուցիչ ուժեր գործուղելը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել