Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՎՏԱՆԳԱՎՈՐ ՆԱԽԱԳԻԾ

Նոյեմբեր 12,2009 00:00

«Հետք» պարբերականի գլխավոր խմբագիր Էդիկ Բաղդասարյանը փորձում է հասկանալ, թե ինչո՞ւ է ԱԺ պատգամավոր Վիկտոր Դալլաքյանը ԶԼՄ-ի եւ տեղեկատվության մասին օրենսդրական նախաձեռնություն ներկայացրել. «Չեմ հասկանում, ինչո՞ւ են ուզում նոր օրենք ընդունել, իսկապես գործող այս օրենքները հաջողված են, Հայաստանում ոչ թե օրենքի խնդիր կա,այլ այն կատարելու»: Պարոն Բաղդասարյանն ասաց, որ եթե Վ. Դալալքյանը մտահոգ է երկրի բարեփոխումներով՝ ավելի լավ է գործող օրենքները կատարելու ուղղությամբ երաշխիքներ սահմանի: «Հետքի» խմբագիրը կարծիք հայտնեց նաեւ, որ եթե օրենքում նոր փոփոխություններ մտցվեն՝ դա միայն ի վնաս լրատվամիջոցներին է լինելու. «Ինքը Դալլաքյանը, որ ներկայացրել է՝ արդեն վտանգավոր է»: ԶԼՄ-ի եւ տեղեկատվության մասին գործող օրենքները հաջողված են նաեւ Կրթության, մշակույթի, սպորտի, երիտասարդության հարցերով հանձնաժողովի նախագահ Արտակ Դավթյանի գնահատմամբ: Ըստ նրա՝ «Ի տարբերություն մի շարք այլ օրենքների` սրանք այն եզակի օրենքներն են, որոնք 2004-ից ընդհանրապես որեւիցէ փոփոխության չեն ենթարկվել»: Է. Բաղդասարյանն էլ հարցրեց. «Պարոն Դավթյան, եթե Դուք էլ եք գործող օրենքները հաջողված համարում, ի՞նչ կարիք կա նոր օրենք ընդունելու»: Ա. Դավթյանն էլ պատասխանեց. «Հիմա Դուք ասում եք՝ մենք պատգամավորին արգելեն՞ք օրենսդրական նախաձեռնությամբ հանդես գալ»: Ա. Դավթյանը, անդրադառնալով օրենսդրական նախաձեռնությանը, ասաց, որ ԱԺ պատգամավորը օրենքում նորամուծություններ է նախատեսում՝ օրինակ, նոր հոդվածով թույլատրվելու է գաղտնի ձայնագրությունը, իսկ լրագրողի եւ ԶԼՄ-ի գործունեությանը խոչընդոտելու դեպքում քրեական օրենսգրքով պատժաչափերի էական խստացումներ են նախատեսված. «Ես չեմ պատրաստվում գնահատել օրենսդրական նախաձեռնությունը լավն է թե` վատը»,- եզրափակեց պարոն Դավթյանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել