Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԲՐՅՈՒՍՈՎՆ ԸՆԴԼԱՅՆՈՒՄ Է ԼԵԶՈՒՆԵՐԻ ՑԱՆԿԸ

Նոյեմբեր 12,2009 00:00

2010թ. փետրվարից Երեւանի պետական լեզվաբանական համալսարանում (ԵրՊԼՀ) կդասավանդվի հինդի լեզու: Հատուկ մասնագետն էլ այդ նպատակով Հնդկաստանից կժամանի Հայաստան: Պայմանավորվածությունը ձեռք է բերվել ԵրՊԼՀ-ի եւ ՀՀ-ում Հնդկաստանի դեսպանատան միջեւ: Ինչպես տեղեկացնում է «a1+»-ը, երեկ ԵրՊԼՀ-ի ռեկտոր Սուրեն Զոլյանն ու ՀՀ-ում Հնդկաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Աչալ Մալհոտրան ստորագրեցին «Փոխըմբռնման հուշագիր»՝ համալսարանում հնդկական մշակույթի եւ լեզվի կենտրոն ստեղծելու մասին: Դեսպան Աչալ Մալհոտրան հույս հայտնեց, որ երբ հինդին տարածվի Հայաստանում, ավելի կամրապնդվեն երկու ժողովուրդների միջեւ առկա կապերը: Սուրեն Զոլյանն էլ տեղեկացրեց, որ առաջիկայում նախատեսում են պայմանավորվածություն ձեռք բերել Հնդկաստանի համալսարաններից մեկում հայկական մշակույթն ու լեզուն ուսուցանելու մասին: ԵրՊԼՀ-ում այսօր դասավանդվում է 20 օտար լեզու:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել