Երեկ վաղ առավոտվանից դադարեցվել է Սյունիքի մարզի Կապան, Քաջարան քաղաքների եւ հարակից գյուղերի գազամակատարարումը: Ինչպես տեղեկացանք «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ Սյունիքի մարզի գազամատակարարման եւ գազիֆիկացման մասնաճյուղից, Գորիսի տարածաշրջանի Շուռնուխ գյուղի մատույցներում մայրուղային գազատարում տեղի ունեցած տեխնիկական վթարի հետեւանքով է դադարեցվել գազամատակարարումը: Արդեն սկսվել են վերականգնողական աշխատանքները, որպեսզի կարճ ժամանակահատվածում վերականգնվի գազամատակարարումը եւ ճշտվեն վթարի պատճառները:
Վթարի հետեւանքով բաժանորդները զրկվել են գազից եւ ցուրտ եղանակին տունը տաքացնում էին էլեկտրական վառարաններով, հույս ունենալով, որ գոնե ձմռանը նման երեւույթներ չեն լինի:
Ընկերությունը կանխատեսում է, որ գազամատակարարումը կվերականգնվի նոյեմբերի 13-ին: