Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Նոյեմբեր 12,2009 00:00

ԴԻԱԿԸ՝ ՃԱՄՓԵԶՐԻՆ

ՀՀ ոստիկանության տեղեկատվության վարչությունից տեղեկացրին, որ Քանաքեռի «Կորեայի ձոր» կոչվող տարածքում հայտնաբերվել է 78-ամյա Ֆրուզիկ Մկրտչյանի դիակը: Նախնական վարկածի համաձայն, անհայտ ավտոմեքենայի վարորդը «Հյուսիսային» ավտոկայանի մոտ վրաերթի է ենթարկել ծերունուն, ապա բուժօգնություն ցույց տալու պատրվակով Մկրտչյանին տեղափոխել է իր մեքենան: Ապա դիակը թողնելով ճամփեզրին, վարորդը դիմել է փախուստի:

ԱՐԿ՝ ԴՊՐՈՑԻ ԲԱԿՈՒՄ

ԱԻՆ փրկարար ծառայությունից երեկ տեղեկացրին, որ Տավուշի մարզի Այգեհովիտ գյուղի նախկին դպրոցի բակում ականանետի չպայթած արկ է հայտնաբերվել:
Իջեւանի թիվ 51191 զորամասի ինժեներական ծառայության սակրավորների կողմից արկը տեղափոխվել է անվտանգ տարածք եւ վնասազերծվել:

ԳԱԶԻՑ ԹՈՒՆԱՎՈՐՎԵԼ ԷՐ

Լոռու մարզից տեղեկություն է ստացվել, որ բնական գազից թունավորման կասկածանքով Վանաձորի թիվ 2 հիվանդանոց է տեղափոխվել նույն քաղաքի Ուսանողական 10/6 հասցեի բնակչուհի՝ 72-ամյա Ֆլորիկ Մելիքջանյանը: Ըստ բժիշկների՝ տուժածի առողջական վիճակը միջին ծանրության է, կյանքին վտանգ չի սպառնում:

ՄԱՀ՝ ԹՈՒՆԱՔԻՄԻԿԱՏԻՑ

Թունաքիմիկատից թունավորմամբ Վայոց ձորի Չիվա գյուղից Եղեգնաձորի հիվանդանոց էր տեղափոխվել Երեւանի բնակիչ՝ 27-ամյա Արման Սարգսյանը: Տուժածը, որը գտնվել է ծայրահեղ ծանր վիճակում, գիտակցության չգալով մահացել է:

ԵԴ-Ի ՎՃՌԻՆ ՍՊԱՍԵԼԻՍ

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը նոյեմբերի 3-ին լսեց թուրքագետ, դավաճանության հոդվածով 10 տարվա ազատազրկման դատապարտված թուրքագետ, լրագրող Մուրադ Բոջոլյանի բողոքը: Վերջինս 8,5 տարի գտնվում է ազատազրկման վայրում: ԵԴ վճռի մասին Բոջոլյանի ընտանիքին տեղյակ կպահվի գանգատը լսելուց 20 օր հետո:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել