Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԹԱՆԿԱՐԺԵՔ ՄԵՏԱՂՆԵՐԸ ԴԱՐՁՅԱԼ ԹԱՆԿԱՑԱՆ

Նոյեմբեր 12,2009 00:00

Հայաստանում գրեթե ամեն շաբաթ թանկարժեք մետաղների գների աճ է արձանագրվում: «ՀՀ թանկարժեք մետաղների եւ թանկարժեք քարերի պետական գանձարան» գործակալության կողմից «Արմինֆոյին» տրամադրված տվյալների համաձայն, ընթացիկ շաբաթվա համար սահմանված ոսկու պաշտոնական գները բարձրացել են 3,8%-ով՝ մինչեւ մեկ գրամի դիմաց 13 հազար 432 դրամ, արծաթը՝ 2,1%-ով, մինչեւ մեկ գրամի դիմաց 212,7 դրամ, պլատինը՝ 1,6%-ով, մինչեւ մեկ գրամի դիմաց մոտ 16 հազար 779 դրամ:
Տարեսկզբի համեմատ, մեկ գրամ ոսկին Հայաստանում թանկացել է 56,2%-ով, արծաթը՝ 98%, իսկ պլատինը՝ 87%-ով:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել