Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԴԱՏԱՐԱՆԸ ՄԵՐԺԵՑ Հ/Կ ՀԱՅՑԸ

Նոյեմբեր 12,2009 00:00

\"\"«Առավոտը»  սեպտեմբերի 18-ին տեղեկացրել է, որ Կապանում գործող «Էկոլոգիական անվտանգության ապահովման եւ ժողովրդավարության զարգացման» հ/կ-ն դատական հայց է ներկայացրել ընդդեմ Կապանի «Դինո Գոլդ Մայինիգ» ընկերության, քանի որ այս ընկերության կողմից շահագործվող հանքում ստորգետնյա եւ վերգետնյա աշխատանքների արդյունքում բանավանում պարբերաբար փլուզումներ ու սողանքներ են լինում եւ ապրելը վտանգավոր է, հանքն էլ շահագործվում է կանոնների խախտումներով:
Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը մերժել է հ/կ-ի հայցը: Դատավոր Անահիտ Թումանյանի կարծիքով, գործի նյութերում ներկայացված չեն մարդկանց առողջությանը եւ կյանքին վտանգ սպառնացող ապացույցներ: «Մերժումից մեկ շաբաթ առաջ դատարանը կանգնեցրեց ընկերության գործունեությունը Շահումյանում հենց միայն կյանքի եւ առողջության համար վտանգի պատճառով՝ գործում ներկայացված ապացույցների հիման վրա», հայտարարել է  հ/կ ներկայացուցիչ Արթուր Ղազարյանը եւ հավելել, որ դատարանի որոշումը իրավաբանորեն սխալ է:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել