Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԱՌԱՅԺՄ ՏՐԱՆՍՊՈՐՏԸ ՉԻ ԹԱՆԿԱՆԱ

Նոյեմբեր 12,2009 00:00

Երեկ հրավիրած ասուլիսում լրագրողների այն հարցին, թե առաջիկայում հասարակական տրանսպորտի սակագների թանկացում սպասվո՞ւմ է, թե՝ ոչ, տրանսպորտի եւ կապի նախարար Գուրգեն Սարգսյանը պատասխանել է. «Այդ մասին խոսակցություններ միշտ կան, բայց այս պահին նման խնդիր դրված չէ: Համենայնդեպս, տնտեսական այնպիսի փոփոխություն տեղի չի ունեցել, որն ազդի սակագների վրա»: Ըստ Գ. Սարգսյանի, բոլոր այն ուղեւորափոխադրող ընկերությունները, որոնք մինչ այժմ դիմել են նախարարությանը՝ տրանսպորտի սակագինը բարձրացնելու համար, ոչ մի ռեալ հիմնավորում չեն ներկայացրել:
Անդրադառնալով 2010-ի բյուջեին, նախարարը նշել է, որ այս տարվա համեմատությամբ կապի եւ տրանսպորտի ոլորտին մոտ 12 տոկոսով պակաս հատկացումներ են արվելու: Ոլորտին հատկացված գումարը հաջորդ տարի կկազմի 34 մլրդ դրամ: Նախարարը տեղեկացրեց, որ այդ գումարով կվերանորոգվեն ճանապարհներ, կամուրջներ, 400 մլն դրամ էլ կհատկացվի կապի ոլորտին:
Գ. Սարգսյանը խոսել է նաեւ տաքսի ծառայությունների խնդրի վերաբերյալ՝ նշելով, որ 2010-ի հունվարի 1-ից՝ 10 տարուց ավելի հնություն ունեցող ավտոմեքենաների շահագործումը կդադարեցվի:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել