Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՎԱՐԴԱԲԼՈՒՐԸ ԴԵԶԻ ԵՏԵՎՈՒՄ

Նոյեմբեր 12,2009 00:00

Հանրապետության ավտոմայրուղիներից ոչ միայն մասամբ բացակայում են ճանապարհային նշանները, այլեւ հաճախ ապատեղեկատվություն է մատուցվում: Օրինակ՝ Արագածոտնի մարզի Ներքին Բազմաբերդ գյուղը Երեւան-Գյումրի մայրուղուց գտնվում է ընդամենը 500 մետր հեռավորության վրա: Մինչդեռ ցուցանակին գրված է՝ Ներքին Բազմաբերդ, 6 կիլոմետր:
Կամ նույն մարզի Վարդաբլուր գյուղը: Դեռ մի խնդիր է, որ ճանապարհը անհնարին է անցնել ձյան ժամանակ ու չգիտես, թե ով եւ երբ է «ռմբակոծել» այս հատվածը:
Գաղտնիք չէ, որ մարզկենտրոններին ու մեծ քաղաքներին ավելի շատ համայնքապետերն են կապված, ավելի շատ նրանք են երթեւեկում ու ճանապարհների վիճակը ավելի շատ նրանց պետք է մտահոգի: Սակայն Վարդաբլուրի թե նախկին, թե ներկա համայնքապետին խնդիրը դեռեւս չի հուզել: Ի հավելումն՝ կենտրոնական մայրուղում չգտանք համայնքի անվան որեւէ հիշատակում, որեւէ ցուցանակ: Հետո «բացահայտեցինք», որ ցուցանակները խոտի դեզի ետեւում են, իսկ Վարդաբլուրը՝ դեզատիրոջ կամոք, «ջնջված» ՀՀ քարտեզից:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել