Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Շինարարությունը կհասնի՞ սանհանգույցներին

Նոյեմբեր 12,2009 00:00

 \"\"\"\"
\"\"
Լուսանկարները՝ ԳԱԳԻԿ ՇԱՄՇՅԱՆԻ

Դեռ ԽՍՀՄ տարիներից նոյեմբերի 10-ը նշվում է որպես Սովետական միլիցիայի օր: Այս տարի տոնի կապակցությամբ, ՀՀ ոստիկանության ակադեմիայում տեղի ունեցավ ոստիկանության վետերանների հանդիպումը ակադեմիայի ուսանողների եւ դասախոսների հետ: Նշենք, որ ոստիկանության բարձրաստիճան սպաներն ու բազմաթիվ վետերաններ ժամանակին սովորել եւ ավարտել են հենց այս ակադեմիան, որը ժամանակին կոչվում էր «Միլիցիայի դպրոց»: Խորհրդային տարիներին այնտեղ եղել է նաեւ հանրակացարան, որտեղ էլ ուսման տարիներին բնակվել են ներկայումս ոստիկանությունում պատասխանատու պաշտոններ զբաղեցնող ոստիկաններ եւ ոստիկանության վետերաններ:
Տոնի օրը «Առավոտը» շրջելով ակադեմիայի շենքում, ականատես եղավ, որ այնտեղ ընթանում են կապիտալ շինարարական աշխատանքներ, սակայն ակադեմիայի ուսանողների հետ զրույցում վերջիններս դժգոհեցին, որ լսարանները վերանորոգում են, բակը՝ բարեկարգում, սակայն ամենակարեւորը՝ սանհանգույցի մասին մոռացել են, ավելի ճիշտ՝ այն մղել են հետին պլան: Այն գտնվում է խիստ հակահիգիենիկ եւ քարուքանդ վիճակում: Ուսանողները հավաստիացնում են, որ բնական կարիքները հոգալու համար գերադասում են իջնել ակադեմիայի հարակից ձորը, քան՝ անտանելի գարշահոտության պայմաններում՝ օգտվել ակադեմիայի զուգարանից:
Նշենք, որ ՀՀ ոստիկանության ակադեմիայում սովորում է ավելի քան 1200 ուսանող:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել