Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՆԱԽԱԳԱՀԸ՝ ԿԱԼԻՆԻՆԳՐԱԴՈՒՄ

Նոյեմբեր 12,2009 00:00

ՌԴ-ի Կալինինգրադի մարզ կատարած աշխատանքային այցի ընթացքում Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը նահանգապետ Գեորգի Բոոսի ուղեկցությամբ այցելել է Կալինինգրադի նորակառույց «Յանտարնի» մարզամշակութային համալիր, որը կառուցել են հայ շինարարները: Այնուհետեւ տեղի է ունեցել ՀՀ նախագահի եւ Կալինինգրադի նահանգապետի հանդիպումը, որի ընթացքում քննարկվել են Հայաստանի եւ Կալինինգրադի մարզի միջեւ գործակցության հետագա ընդլայնման եւ այդ ուղղությամբ իրականացվելիք ծրագրերին վերաբերող հարցեր: Ս. Սարգսյանը նշել է, որ միջմարզային համագործակցությունը կարեւոր դեր ունի հայ-ռուսական ռազմավարական գործընկերության զարգացման գործում:
Զրուցակիցները հույս են հայտնել, որ Ս. Սարգսյանի այցի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններն առաջիկա ամիսներին տեսանելի արդյունքներ կգրանցեն նաեւ տնտեսական ուղղությամբ: Ըստ ՀՀ նախագահի մամուլի գրասենյակի հաղորդագրության, Ս. Սարգսյանին Կալինինգրադում շնորհվել է նահանգի բարձրագույն՝ Պատվո շքանշան: Կալինինգրադում Սերժ Սարգսյանն այցելել է նաեւ նորակառույց հայկական հոգեւոր-մշակութային կենտրոն, սուրբ Ստեփանոս եկեղեցի:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել