Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԴԵ՞Մ ԵՆ ԱԶԱՏ ԽՈՍՔԻՆ

Նոյեմբեր 12,2009 00:00

ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովն իր երեկվա նիստում հեղինակների առաջարկությամբ հետաձգեց հերթական նիստի օրակարգում ընդգրկված մի խումբ օրինագծերի քննարկումը: ԱԺ հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ առաջին ընթերցմամբ քննարկվեց պատգամավորներ Անահիտ Բախշյանի եւ Արմեն Մարտիրոսյանի հեղինակած «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը, որով հեղինակներն առաջարկում են ուժը կորցրած ճանաչել «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» ՀՀ օրենքի 59-րդ հոդվածի 14-րդ մասը, որով մինչեւ 2010 թվականի հունիս դադարեցվել է հեռուստաընկերություններին հեռարձակման լիցենզիաների տրամադրումը: Ըստ հեղինակների՝ օրինագծի ընդունումը կնպաստի ազատ խոսքի, բազմակարծության կայացմանը, ինչպես նաեւ՝ հասարակություն-իշխանություն փոխադարձ վստահության մթնոլորտի ձեւավորմանը:  Օրինագծի հիմնական զեկուցող Անահիտ Բախշյանի համոզմամբ,  օրենքում կատարված փոփոխությունը քաղաքական ենթատեքստ ունի, ինչն իր խոսքում հերքեց ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Վահե Դանիելյանը, նկատելով, որ հեռուստահեռարձակման թվայնացման վերաբերյալ կառավարության հայեցակարգն արդեն պատրաստ է եւ հավանաբար կհաստատվի կառավարության առաջիկա նիստում: Հանձնաժողովի անդամների քվեարկության արդյունքում օրինագիծը դրական եզրակացության չարժանացավ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել