Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՇՏԱՊԵԼՈՒ ԿԱՐԻՔ ՉԿԱ

Նոյեմբեր 12,2009 00:00

Քաղաքագետ Սուրեն Զոլյանը կարծում է, որ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ԱՄՆ իր այցի ժամանակ փորձելու է Սպիտակ տան ղեկավարությանը համոզել ճնշում գործադրել Հայաստանի վրա: Պաշտոնական Երեւանը, սակայն, ըստ նրա, անհանգստանալու կարիք չունի, քանի որ ԱՄՆ քաղաքական գործիչների մինչ օրս հնչեցրած հայտարարությունները Էրդողանի հույսերի համար հիմք չեն ծառայում: «Ա1+»-ի հետ զրույցում նա նշեց, թե Անկարան այսօր միջազգային ատյաններում փորձում է ցուցադրել, թե մեծ զիջումների է գնացել, եւ դրա դիմաց Հայաստանն էլ պետք է զիջումներ անի Ղարաբաղի հարցում: «Այս առումով, կարծում եմ, Հայաստանի այսօրվա իշխանությունների քայլերը արդարացված են»,- ասաց նա:
Սուրեն Զոլյանը նաեւ գտնում է, որ հայ-թուրքական արձանագրությունների հապշտապ վավերացումը չի բխում Հայաստանի շահերից, քանի որ արձանագրությունների քննարկման ժամանակ ի հայտ են եկել բազմաթիվ չլուծված խնդիրներ՝ իրավական դաշտ, առեւտրային հարաբերությունների կազմակերպում, սահմանային ռեժիմ: «Դրանք, անկախ արձանագրություններից, այսօր Հայաստանի իշխանությունների օրակարգում են, որոնց լուծման համար ժամանակ է անհրաժեշտ: Որքան թուրքական կողմը ձգձգի արձանագրությունների ստորագրումը, այդքան ավելի համարժեք ձեւով Հայաստանում կնախապատրաստվեն այդ գործընթացներին»,- նկատեց նա:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել