Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՀԱՆՈՒՆ «ԱԶԳԱՅԻՆ ԲԵՎԵՌԻ»

Նոյեմբեր 12,2009 00:00

«Փաստ է, որ ՀԱԿ-ը, որպես քաղաքական ուժ, դադարել է գոյություն ունենալուց»,- 7or.am-ի փոխանցմամբ՝ երեկ մամուլի ասուլիսում հայտարարել է «Սահմանադրական իրավունք միություն» կուսակցության նախագահ Հայկ Բաբուխանյանը։ Ըստ նրա, կարեւորագույն խնդիրներից եւ ոչ մեկի վերաբերյալ ՀԱԿ-ը տեսակետ չունի, ավելին, ՀԱԿ-ում ընդգրկված տարբեր կուսակցություններ հայտնում են հակադիր դիրքորոշումներ. «Օրինակ՝ հայ-թուրքական հարցի վերաբերյալ ՀԱԿ-ը մեկ հայտարարում է, որ դա գործընթաց է, որը քայլ առաջ է, եւ ողջունում է, հետո հայտարարում է, որ դա քայլ հետ է, հետո կեսը հայտարարում է, որ լավ է, կեսը՝ վատ է, հետո սկսում են իրար հետ վիճել, հետո պարզվում է, որ, որպես այդպիսին, չկա այնպիսի մարմին, որը կարողանա ՀԱԿ-ի անունից խոսել: Միակ պահանջը, որ նրանց մոտ մնացել է, այն էլ արդեն լրիվ ձեւի համար է արտահայտվում, երկրի նախագահի հրաժարականն է, իշխանափոխությունը։ Դա քաղաքական ուժի կեցվածք չէ՛. դա խռովարարների, ավազակախմբի մի պահանջ է»։ Փոխարենը, բանախոսը գովեստի խոսքեր է ասել ՀՅԴ-ի հասցեին՝ Դաշնակցությանը համարելով հայրենասիրական բեւեռի առաջատար: «Դա նշանակում է, որ եթե այդ բեւեռը կազմակերպական ձեւեր ստանա, անկասկած շատ ավելի մեծ շանսեր ունի ձայներ հավաքելու, քան թե ապազգային բեւեռը, որը Լեւոն Տեր-Պետրոսյանի ղեկավարած բեւեռն է։ Եվ նույնիսկ ավելի մեծ շանսեր կունենա, քան թե այսօրվա իշխանական կոալիցիան»,- ասել է ՍԻՄ նախագահը։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել