Այս լուսանկարը «Առավոտի» ֆոտոթղթակիցն արել է օրերս, Երեւանի Իսահակյան փողոցում: Ինչպես տեսնում եք, «Համմերի» տպավորիչ կազմվածք եւ նույնքան տպավորիչ համարանիշներ ունեցող վարորդներն էլ երբեմն վախենալու բան ունեն: Կոնկրետ այս վարորդը դիմակ է կրում ու հաստատ այն պատճառով, որ վախենում է «խոզի գրիպով» վարակվելուց կամ այլոց վարակելուց: Իսկ ահա ճանապարհային ոստիկաններից նա ակնհայտորեն չի վախենում եւ մեքենան վարում է առանց ամրագոտու: