Ուկրաինայի Նիկոլաեւ քաղաքում անցկացված ջրացատկի պատանեկան (11-14 տարեկաններ) միջազգային ներկայացուցչական մրցաշարում, որին մասնակցում էին մարզաձեւի բարձրակարգ դպրոցներ ունեցող այնպիսի երկրներ, ինչպիսիք են Ռուսաստանը, Ուկրաինան եւ Բելառուսը, Հայաստանի չորս ներկայացուցիչները՝ Վլադիմիր եւ Ազատ Արզումանյան եղբայրները, Վահագն Պողոսյանը եւ Օվսաննա Ղարագյոզյանը, միանգամայն արժանապատիվ մրցելույթներ են ունեցել:
Ազատը հաղթել է 3 մետր ոստնակացատկում եւ 5 մետր աշտարակացատկում եւ 3-րդը ճանաչվել 1 մետր ոստնակում, նրա եղբայրը՝ Վլադիմիրը, պատվո պատվանդանի 2-րդ աստիճանին է բարձրացել աշտարակացատկում, Վահագն Պողոսյանը 3 մետր ոստնակացատկում ցույց է տվել երրորդ արդյունքը, իսկ Օվսաննան բրոնզե մեդալ է նվաճել 5 մետր աշտարակացատկում: