Լրահոս
Օրվա լրահոսը

Ձախով՝ երրորդը

Նոյեմբեր 10,2009 00:00

\"\"Իջեւանցի բազկամարտիկ Արմեն Չապուրյանը Վարշավայի «Կազինո Օլիմպիկ»-ում անցկացված մարզաձեւի պրոֆեսիոնալների միջեւ «Nemiroff»-ի կազմակերպած աշխարհի գավաթի խաղարկությունում հանդես գալով +95 կգ քաշային կարգի ձախ ձեռքով մրցապայքարում՝ բարձրացավ պատվո պատվանդանի երրորդ աստիճանին: Սա Արմենի երրորդ բրոնզե պարգեւն է այս տարվա ընթացքում նրա մասնակցած ամենահեղինակավոր մրցումներում: Հիշեցնենք, որ Արմեն Չապուրյանը սեպտեմբերին Իտալիայում անցկացված մարզաձեւի աշխարհի առաջնությունում աջ եւ ձախ ձեռքերով մրցումներում նույնպես արժանացել է երրորդ մրցանակի:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել