«Միտք» վերլուծական կենտրոնը նկարահանել է «Վահե» փաստավավերագրական ֆիլմը՝ Սամցխե-Ջավախք-Ծալկայում վրացիների իրականացրած հայկական մշակութային կենտրոնների, մասնավորապես՝ եկեղեցիների անօրինական զավթումների եւ ոչնչացման փորձերի մասին: Ցույց է տրվում նաեւ հայ-վրացական հարաբերությունների արդի վիճակը հայ երիտասարդի աչքերով: Երեկ Լոռու մարզի երիտասարդական միջոցառումների կազմակերպման կենտրոնում տեղի ունեցավ ֆիլմի վանաձորյան շնորհանդեսը, որին հաջորդեցին հետֆիլմյան քննարկումները: