Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՀԱՅԿՈՆ՝ ԹՈՒՐՔԻԱՅԻ ՀԱՄԱՐ

Նոյեմբեր 10,2009 00:00

Թուրքիայում սկսվել է պայքարը «Եվ րատեսիլ-2010» մրցույթում երկիրը ներկայացնելու համար։ Ըստ tert.am-ի՝ NTV հեռուստաընկերությունն իր կայքում 2-րդ նախնական փուլի հարցում է անցկացրել, որի ընթացքում կայքի այցելուները հնարավորություն են ունեցել քվեարկել իրենց թեկնածուի համար։ Քվեարկությանը մասնակցել է 15 000 մարդ, եւ 1-ին տեղն է զբաղեցրել հայազգի Հայկո Ջեփկինը, ով հավաքել է ձայների 15,94%-ը։ Նա առաջ է անցել, մասնավորապես, Տարկանից, ով 4%-ով հետ է մնացել Հայկոյից։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել