Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԱՆԿԱՐԱՆ ԿՍԵՐՏԱՑՆԻ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՄՈՒՍՈՒԼՄԱՆԱԿԱՆ ԵՐԿՐՆԵՐԻ ՀԵՏ

Նոյեմբեր 10,2009 00:00

Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թաիբ Էրդողանը հայտարարել է, թե իր երկիրը կշարունակի վերջերս սկսած՝ հարեւան մուսուլմանական երկրների՝ Իրանի, Իրաքի եւ Սիրիայի հետ հարաբերությունների սերտացման քաղաքական ուղենիշը: «BBC»-ի փոխանցմամբ, երկրի վարչապետը հայտարարել է նաեւ, թե Անկարան ձգտում է երկխոսություն սկսել իր բոլոր հարեւանների հետ: Այդուհանդերձ, սկանդալային վերջին պատմությունը, երբ Թուրքիան Ստամբուլում տեղի ունեցած Եվրամիության անդամ երկրների հետ հանդիպման էր հրավիրել Միջազգային քրեական դատարանի կողմից հետախուզման մեջ գտնվող Սուդանի նախագահին, ըստ աղբյուրի, նշանակում է, որ Անկարան քաղաքական ճկունություն դրսեւորելու ազատություն չունի:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել