Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՀԻՄԱ ԷԼ «ԱԻԴԱ» ՓՈԹՈՐԻԿՆ Է ԱՎԵՐԱԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԱՆՈՒՄ

Նոյեմբեր 10,2009 00:00

«Աիդա» փոթորիկը, որը հասել է Մեքսիկական ծոց, Սալվադորում դարձել է ջրհեղեղների ու բազմաթիվ սողանքների պատճառ: Տարերային աղետի զոհ է դարձել 124 մարդ: ԱՄՆ-ի փոթորիկների ազգային կենտրոնի տվյալներով, թեեւ փոթորիկը թուլանում է, այդուհանդերձ, դեռ պահպանվում է ծոցի ամերիկյան ափերին սպառնացող վտանգը, եւ չի բացառվում, որ ԱՄՆ-ի Լուիզիանա եւ Ֆլորիդա նահանգներում հորդառատ անձրեւներ տեղան: Ամերիկյան այդ շրջաններում գործունեություն ծավալող նավթային ընկերություններն արդեն կասեցրել են իրենց աշխատանքն ու ծոցի օբյեկտների անձնակազմի տարհանման աշխատանքներ են սկսել:

«Աիդա» փոթորկից ամենաշատը տուժել է Սալվադորը, որտեղ տեղատարափ անձրեւների պատճառով գետերը դուրս են եկել հուներից, իսկ լեռնային շրջաններում առաջացած սողանքները ավերել են հին շինությունները: Մինչ այդ, փոթորկի հետեւանքով լրջորեն տուժել էր նաեւ Նիկարագուան, որտեղ ավելի քան 5 հազար մարդ մնացել էր անօթեւան:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել